Վրաստանում 20-ամյա լրագրողին մեղադրում են ՆԳՆ աշխատակցի սպանության փորձի մեջ![]() 2 փետրվարի 2012 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Վրացի լրագրող Սոֆո Նիկոլաիշվիլիին մեղադրանք է ներկայացվել սպանություն կատարելու փորձի և անօրինական կերպով զենք կրելու համար, փետրվարի 2-ին հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայությունը: «Կախեթիի ՆԳՆ գլխավոր երկրամասային վարչության աշխատակիցները ձերբակալել են Սոֆո Նիկոլաիշվիլիին, ով մեղադրվում է Վրաստանի ՔՕ 19, 108 և 236 հոդվածներով (սպանության փորձ, զենքի անօրինական կրում)»,- ասվում է ՆԳՆ հայտարարությունում: Լրագրողը ճանաչել է իր մեղքը: Սոֆո Նիկոլաիշվիլին փորձել է հոր զենքից կրակել Կախեթիի ՆԳՆ երկրամասային վարչության աշխատող Գեորգի Սաբաշվիլիի վրա, ում հետ հանդիպել է գրեթե մեկ տարի: Սաբաշվիլին, ով Գուրջաանիի ոստիկանապետի որդին է, կարողացել է ժամանակին խլել զենքը, գրում է «Նովոստի Գրուզիան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |