Ալեքսանդր Արզումանյանը չի կարծում, թե ԸՕ-ը մինչև մայիս կփոխվի 2 փետրվարի 2012 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Դժվար թե ՀՀ ԸՕ-ը փոփոխության ենթարկվի մինչև մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Նման կարծիք է հայտնել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը, անդրադառնալով 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն: Ըստ նրա, «այժմ հասարակությունում «կոնսենսուս-1» իրավիճակ է, քանի որ միայն ՀՀԿ-ն է դեմ մեծամասնական համակարգից հրաժարվելուն»: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի` այս գաղափարին աջակցելուն, ապա ըստ Արզումանյանի, միայն խորհրդարանական լսումները ցույց կտան, թե ԲՀԿ-ն իրականում ինչ դիրքորոշում ունի այս հարցի առնչությամբ: Նա նաև հաղորդել է, որ ելնելով կուսակցության սկզբունքային դիրքորոշումից, «Ազատ դեմոկրատները» մեծամասնական համակարգով թեկնածուներ չեն առաջադրելու: Փետրվարի 1-ին Հայաստանի ԱԺ պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովը իր նիստի ժամանակ որոշում է կայացրել փետրվարի 15 անցկացնել լսումներ`100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու վերաբերյալ: Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցություները 2011թ դեկտեմբերի 27 համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում կոչ են արել չեղյալ համարել մեծամասնական ընտրահամակարգը և անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին: Այս նախաձեռնությանն իր աջակցությունն են հայտնել ՀԱԿ-ը և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: Հունվարի 26-ին կոալիցիոն ԲՀԿ-ն, ընդդիմադիր Դաշնակցության և «Ժառանգության» հետ միասին, դիմել է ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին` 100 տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին անցում կատարելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու խնդրանքով: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ |