Վիտալի Մուտկո. ԱԱ-2018 բոլոր մարզադաշտերի շինարարության վրա Ռուսաստանը պետք է միատեսակ գումար ծախսի![]() 2 փետրվարի 2012 - 14:14 AMT PanARMENIAN.Net - 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր մարզադաշտերի շինարարության վրա Ռուսաստանը պետք է միատեսակ գումար ծախսի, հայտնել է ՌԴ սպորտի, տուրիզմի և երիտասարդական քաղաքականության նախարար, «Ռոսիա-2018» կազմկոմիտեի նախագահ Վիտալի Մուտկոն: Աշխարհի առաջնությունը հյուրընկալող 11 քաղաքներից բաղկացած վերջնական ցուցակը հայտնի կդառնա 2013թ. մարտին: «Այժմ մենք Կազանում կառուցում ենք 45 հազար հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտ, որի արժեքը գնահատվում է 9,5 միլիարդ ռուբլի: Մենք պետք է փորձագետ ներգրավենք գնահատման համար: Եթե Եվրոպայում մարզադաշտը կառուցում են 300 միլիոն դոլարով, իսկ մենք պետք է այն կառուցենք բոլորովին այլ գումարով, դա նորմալ չէ: Եթե նախագծի արժեքը չհամապատասխանի մեր պահանջներին, մենք չենք հաստատի այն և ոչ մի կոպեկ չենք տա»,- ասել է Մուտկոն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |