«Մարգար պապը» ֆիլմը մասնակցել է Մինսկի Cinema perpetuum mobile միջազգային կինոփառատոնին

«Մարգար պապը» ֆիլմը մասնակցել է Մինսկի Cinema perpetuum mobile միջազգային կինոփառատոնին

PanARMENIAN.Net - Գուժ Թադևոսյանի հավերժական ազատության թեմային նվիրված «Մարգար պապը» կարճամետրաժ ֆիլմը մասնակցել է ս. թ. հունվարի 16-18-ը Մինսկի Cinema perpetuum mobile միջազգային կինոփառատոնին և արժանացել դիպլոմի, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Փառատոնին մասնակցել են 35 երկրի 150 երիտասարդ ռեժիսորներ, ցուցադրվել է 180 ֆիլմ: Ֆիլմի պրեմիերայից հետո փառատոնի ժյուրիի անդամ, «Բելառուս վիդեո կենտրոնի» տնօրեն Յուրի Իգրուշան առաջարկել է Գուժ Թադևոսյանին նկարահանել հայ-բելառուսական լիամետրաժ ֆիլմ:

«Մարգար պապը» ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Այն ցուցադրվելու է Cinema perpetuum mobile փառատոնի գրծընկերներ հանդիսացող Մարոկկոյի, Բեռլինի, Լեհաստանի կինոփառատոներում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---