Ռուսաստանը С-400 համակարգերը չի արտահանի

Ռուսաստանը С-400 համակարգերը չի արտահանի

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մինչ 2015թ. մտադիր չէ արտահանել С-400 «Տրիումֆ» համակարգերը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Անատոլի Իսայկինին:

«Դա կապված է այն հանգամանքի հետ, որ դեռևս ռուսական բանակը հագեցած չէ այդ համակարգերով: Համակարգերի առաքումը Բելառուս ու Ղազախստան հնարավոր է միայն 2014թ. հետո»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ հետաքրքրությունն այդ համակարգերի հանդեպ աշխարհում շատ մեծ է, հատկապես Չինաստանի կողմից:

«Ռոսօբորոնէքսպորտում» կանխատեսում են, որ 2012-13թթ. ռուսական զենքի մեծ պահանջարկն աշխարհում կպահպանվի: «Ուղղաթիռների առաքումներ կարող են իրականացվել աֆղանական բանակի համար՝ ԱՄՆ ՊՆ հետ համաձայնության արդյունքում»,-հայտարարել է Անատոլի Իսայկինը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---