Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է երկրի բազային զարգացում![]() 2 փետրվարի 2012 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Պետբյուջեի կատարողականի ցուցանիշը 2012թ առաջին ամսվա ընթացքում տալիս է բոլոր հիմքերը, որպեսզի դրա իրականացման առումով ռիսկեր չկանխատեսվեն: Այդ մասին փետրվարի 2-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Բնականաբար ողջ աշխարհը սպասում է եվրոպական զարգացումների, և վատ արդյունքի դեպքում, բնականաբար, դա կանդրադառնա նաև Հայաստանի վրա»,-ասել է նա: Այս համատեքստում նախարարը հավելել է, որ առայժմ չկան «ապոկալիպտիկ» բնույթի զարգացումներ, առավել ևս, որ Ռուսաստանում, որից կախված է Հայաստանի տնտեսությունը, 2012թ սպասվում է 4-4,5 տոկոս տնտեսական աճ: «Դա մեր կանխատեսմամբ, թույլ կտա ընթանալ մեր բազային զարգացման ուղիով, սակայն արտաքինից եկող ռիսկեր, այնուամենայնիվ, դեռևս կան»,-ընդգծել է նա: Ինչ վերաբերում է Հայաստանում տնտեսական աճի ապահովմանը կայանալիք ընտրությունների շրջանում, ապա Վաչե Գաբրիելյանը չի տեսնում էական ռիսկեր, որոնք կանդրադառնան երկրի զարգացման վրա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |