Կառավարությունը թեթևացնում է ՏՏ ոլորտի ձեռնարկությունների հարկային բեռը

Կառավարությունը թեթևացնում է ՏՏ ոլորտի ձեռնարկությունների հարկային բեռը

PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդում մշտապես քննարկվել է այն հարցը, թե ինչպես պետությունը կարող է օժանդակել, որպեսզի այդ բնագավառում մենք պահպանենք առաջանցիկ տեմպերը: Ինչպես այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, վերջին երեք տարիների ընթացքում մենք այս բնագավառում պահպանել ենք աննախադեպ հաջողություններ, որոնք պայմանավորված էին պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո ծրագրերի իրականացմամբ:

«Բազմաթիվ քայլեր ենք մենք ձեռնարկել, որոնց արդյունքներն այսօր ակնառու են: Այս աշխատանքում մենք նույնպես լինելու ենք հետևողական: Մասնավորապես, ՏՏ խորհրդում մեր առջև հարց էր բարձրացվել, որ անհրաժեշտ է գիտահետազոտական, կոնստրուկտորահետազոտական աշխատանքների վրա ծախսվող գումարների չափով նվազեցնել հարկվող շահույթը: Այսօր մենք ընդառաջ ենք գնում մասնավոր հատվածի խնդրանքին և համապատասխան որոշում ենք կայացնելու»,-ասել է վարչապետը: Կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել: Նորարարական գործունեությունը, ծրագրային ապահովման օպտիմալացումը ՏՏ ոլորտում, նորարարությունների ներմուծումը արտադրություն կառավարության որոշմամբ ճանաչվել են գիտահետազոտական, կոնստրուկտորահետազոտական աշխատանք:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---