ԱՄՆ հետախուզության վերլուծաբանն աշխատավայրից տարել է գաղտնի փաստաթղթերը՝ դրանք տանը պահելով![]() 2 փետրվարի 2012 - 15:11 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Երկրատարածքային հետախուզության ազգային գործակալության (National Geospatial-Intelligence Agency, NGA) աշխատակիցն աշխատանքի վայրից դուրս է բերել գաղտնի փաստաթղթեր և պահել դրանք իր տանը: Դա պարզվել է ՀԴԲ կողմից իրականացված հետաքննության արդյունքում: Ռոբերտ Հարվինի գործընկերը պատմել է, որ նա մի քանի անգամ NGA տարածքից դուրս է բերել ինչ-որ ծանր տոպրակ: 67-ամյա Ռոբերտ Հարվինը, որն աշխատում է գործակալությունում որպես վերլուծաբան, ՀԴԲ ներկայացուցիչների հետ զրույցում իրեն «կուտակող» է անվանել: Նա նկատի է ունեցել հոգեկան խանգարում, որի արդյունքում մարդիկ հավաքում և պահում են անպետք իրերը: Հետաքննությունը սկսվել է 2012-ի հունվարին: Հարվինին մեղադրանքներ ներկայացնելու մասին տեղեկություններ չկան, հաղորդում է Lenta.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |