Պակիստանի Գերագույն դատարանը մեղադրանք է ներկայացրել վարչապետին

Պակիստանի Գերագույն դատարանը մեղադրանք է ներկայացրել վարչապետին

PanARMENIAN.Net - Պակիստանի Գերագույն դատարանը հայտարարել է, որ երկրի վարչապետ Յուսուֆ Ռըզա Գիլանիին պաշտոնական մեղադրանք կներկայացվի արդարադատության հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար, քանի որ նա հրաժարվել է վերաբացել կոռուպցիայի վերաբերյալ հին գործը Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի դեմ:

Վարչապետի դեմ գործը պաշտոնապես կբացվի փետրվարի 13-ին, երբ Գիլանին պետք է ներկայանա դատարան: Կառավարությունը հրաժարվում էր հետաքննություն սկսել նախագահի դեմ, պարզաբանելով դա նրանով, որ քանի դեռ Զարդարին պետության ղեկավարն է, սահմանադրությունը նրան անձեռնմխելիություն է երաշխավորում:

Ասիֆ Ալի Զարդարին հերքում է կոռուպցիոն մեղադրանքները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---