Փետրվարի 2-ին ճանապարհային ոստիկանությունը պատահարների մասին ահազանգ չի ստացել![]() 2 փետրվարի 2012 - 15:24 AMT PanARMENIAN.Net - «Այսօրվա դրությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների մասին դեռ ահազանգ չենք ստացել: Իսկ երեկ տեղի է ունեցել 4 դեպք մարմնական վնասվածքներով»,- փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: Սարգսյանի խոսքով, ինչքան եղանակը անբարենպաստ է լինում, այնքան վարորդները սկսում են ավելի զգույշ լինել, և վթարներ ավելի քիչ են գրանցվում: «Մեր վարորդներին տեղեկացնեմ, որ որոշ վայրերում տեղի են ունեցել արագությունը սահմանափակող կարգի փոփոխություններ: Աճառյան փողոցում և Աճառյան- Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում առավելագույն արագությունը դարձել է 80 կմ/ժ: Իսկ Սարալանջի նոր ճանապարհի և Երևան-Սևան մայրուղում արագությունը` 70 կմ/ժ» ,- ավելացրել է Սարգսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |