Արմեն Մարտիրոսյան. Չեմ կարծում, թե 19-րդ դարի վերջին Մաշտոցի պողոտայի այգում բուտիկներ են եղել

Արմեն Մարտիրոսյան. Չեմ կարծում, թե 19-րդ դարի վերջին Մաշտոցի պողոտայի այգում բուտիկներ են եղել

PanARMENIAN.Net - «Ձեր բուտիկներն ուրիշ տեղ բուծեք», «Ոչ մի կտոր կանաչ գերակա բիզնեսին», «Վերադարձրեք հանրային այգին» և նմանատիպ գրություններով մոտ 30 երիտասարդներ այսօր Մաշտոցի պողոտայի այգում քաղաքապետարանից պահանջում էին վերաապամոնտաժել Աբովյան փողոցից ապամոնտաժված ու հանրային այգում վերակառուցվող կրպակները։ Ակցիան հիմնականում կազմակերպել էին Facebook սոցիալական ցանցի օգտատերերը և Հայաստանի կանաչների կուսակցությունը։

«Շատ ծիծաղելի է այն արդարացումը, թե իբրև այս ամենն անում են «Հին Երևան» ծրագրի շրջանակում։ Չեմ կարծում, թե 19-րդ դարի վերջին այստեղ բուտիկներ են եղել։ Այս տարածքն առանց այդ էլ գերծանրաբեռնված է առևտրային կառույցներով, և ավելի ծանրաբեռնելն անթույլատրելի է»,- ասաց ակցիայի մասնակիցներին միացած, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։

Իրականացվող շինարարության շուրջ բարձրացած բողոքին ի պատասխան Երևանի քաղաքապետարանը տարածել էր պաշտոնական պարզաբանում, որի մեջ ասվում է, թե քաղաքապետարանը «Երևանի Կենտրոնի գոտևորման նախագծին» համապատասխան կառուցապատման աշխատանքներ է կատարում պողոտայի նշյալ հատվածում: Քաղաքապետարանից նաև հայտնում էին, որ կառուցապատումը «հիմնականում սպասարկելու է «Հին Երևան» ծրագրով նախատեսված հատվածը»

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---