Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել զենքի մատակարարումը Սիրիա

PanARMENIAN.Net - Ռուսաստանը շարունակելու է զենք առաքել Սիրիա, միաժամանակ պահպանելով բոլոր միջազգային նորմերը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօրվա դրությամբ մեր առաքումների վրա սահմանափակումներ չկան, մենք պետք է կատարենք Սիրիայի վերաբերյալ մեր պարտականությունները և մենք կանենք տա»,- ասել է Անտոնովը: «Մենք չենք խախտում ոչ մի միջազգային պարտավորություն, իսկ այն, ինչ արգելված չէ, թույլատրված է»,- ասել է փոխնախարարը:

Հունվարի 18-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ամենամյա մամլո ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը չի խախտում միջազգային նորմերը Սիրիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---