Վրաստանում հոսանքազրկվել է 72 հազար բաժանորդ

Վրաստանում հոսանքազրկվել է 72 հազար բաժանորդ

PanARMENIAN.Net - Վրաստանում չորեքշաբթի ձյան առատ տեղումների, ձնաբքի պատճառով հոսանքագծերի բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել, խափանվել են էլեկտրահաղորդակցության գծերը: Ձյան առատ տեղումների պատճառով Վրաստանի 72 հազար բաժանորդներ զրկվել են էլեկտրական հոսանքից, գրում է «Կովկասյան հանգույցը»:

Նախորդ օրերին՝ հունվարի 29-ին ու 30-ին, Արևմտյան Վրաստանում էլեկտրահաղորդիչ գծերի վթարների պատճառով հոսանքազրկվել էր 65 հազար բաժանորդ, ևս 27 հազարը հոսանքազրկվել է երեկ:

Ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Առատ ձյան պատճառով վթարներ են գրանցվել նաև Կախեթի շրջանում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---