Ղարաբաղի ածուխը կառաքվի «Երևանի ՋԷԿ»

Ղարաբաղի ածուխը կառաքվի «Երևանի ՋԷԿ»

PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՀԱՆԱ-ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին

Ինչպես լրագրողներին է հայտնել էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը. «ՀԱՆԱ-ՏՐԱՆՍ» ՍՊ ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է կազմակերպել ԼՂՀ Մաղավուզի շրջանից ածուխի փոխադրումը Վարդենիսի երկաթուղային հանգույց` հետագայում այն «Հասա Գրուպ» ընկերության միջոցով` երկաթուղով ք. Երևան փոխադրելու նպատակով, որը պետք է կիրառվի որպես ջուր-ածխային վառելիք` ապահովելով «ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ» ՓԲԸ-ի կողմից էլեկտրոեներգիայի ստացում:

Տիգրան Դավթյանը նշել է, որ բեռնափոխադրումների կազմակերպման համար «ՀԱՆԱ-ՏՐԱՆՍ» ՍՊ ընկերությունը` համապատասխան պայմանագրի համաձայն SCANIA ընկերությունից ձեռք է բերել 40 ինքնաթափ ավտոմեքենաներ, որի համար ներդրումները կազմում են մոտ 1.9 մլրդ ՀՀ դրամ: «Սա ներքին կոոպերացիայի լավ օրինակ է և նոր մոտեցում Հայաստան-ԼՂՀ համագործակցությանը»,-ասել է նախարարը

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել մոտ 50 աշխատատեղ` 180 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---