Օգոստոսին կմեկնարկի Համահայկական 5-րդ կրթական խորհրդաժողովը![]() 2 փետրվարի 2012 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Համահայկական 5-րդ կրթական խորհրդաժողովը տեղի կունենա 2012թ. օգոստոսի 10-14-ը՝ Հայաստանում: ՀՀ կրթության և գիտության նախարարությանից հայտնում են, որ իրենց կողմից արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Համահայկական 5-րդ կրթական խորհրդաժողովում քննարկվելու են 2010 թվականի 4-րդ խորհրդաժողովի ժամանակ ընդունված բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ծրագրամեթոդական առկա հիմնահարցերը, կադրերի պատրաստման և վերապատրաստման, փորձի փոխանակման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախագծվող միջոցառումները: Խորհրդաժողովները գումարվում են երկու տարին մեկ անգամ՝ սկսած 2004 թվականից: Նպատակը արտերկրի հայկական կրթօջախների հիմնահարցերը, կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման ծրագրերը քննարկելն ու հստակեցնելն է: Խորհրդաժողովները գումարվում են բաց հրավերի տարբերակով, աշխատանքները կազմակերպվում են բաց քննարկումների ձևով` լիագումար նիստերում և թեմատիկ մասնախմբերում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |