Ձյան պատճառով վրացական Արագվիսպիրիում հայկական բեռնատարներ են կուտակվել![]() 2 փետրվարի 2012 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Դուշետի շրջանի Արագվիսպիրի գյուղում ձյան տեղումների պատճառով կուտակվել են ավելի քան 20 բեռնատարներ: Ըստ Մցխեթի-Մտիանետի ղեկավարի, 4 մեքենաներ մնացել են Անանուրիում, սակայն դրանք հանել հաջողվել է երեկ երեկոյան: Արագվիսպիրիում դեռևս շարունակում են մնալ Հայաստանի քաղաքացիներ, քանի որ տվյալ ճանապարհահատվածում, ձյան պատճառով, արգելվել է կցորդային և կիսակցորդային տրանսպորտի երփևեկությունը: Մինչև արգելքների վերացումը նրանք ստիպված են լինելու մնալ այնտեղ: Նրանց մի մասը գտնվում են Արագվիսպիրիում արդեն մոկ մեկ շաբաթ, հայտնում է «Գրուզիա-Օնլայնը»: Բոլոր այս ավտոտրանսպորտային միջոցներն իրականացնում են միջազգային բեռնափոխադրումներ: Ինչպես հայտնում են վարորդները, որպեսզի չմրսեն, ստիպված են լինում շարժիչները գործի գցել, ինչը հանգեցնում է վառելիքի ավելորդ ծախսերի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |