Վլադիմիր Ժիրինովսկին վստահ է, որ Թուրքիան պատրաստվում է հարձակվել հարևան երկրների վրա

Վլադիմիր Ժիրինովսկին վստահ է, որ Թուրքիան պատրաստվում է հարձակվել հարևան երկրների վրա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հանդես է գալիս ցանկացած պետության գործերին զինված միջամտության և էմբարգո սահմանելու դեմ: Նա նման կարծիք է հայտնել Պետդումայում՝ մեկնաբանելով ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է «Ռոսբալտը»:

«Սիրիան անկախ պետություն է: Ռուսաստանը պետք է պաշտպանի նրան, որպեսզի ոչ մի արտասահմանցի զինվոր չմտնի Սիրիայի տարածք և տեղի չունենա օրինական կառավարության բռնի տապալում: Մենք, իհարկե, թույլ չենք տա, որպեսզի բանաձևն անցնի՝ Ռուսաստանը և Չինաստանն ունեն վետոյի իրավունք: Գործին կմիջամտի Թուրքիան, նա ցանկանում է տարածաշրջանային գերտերություն դառնալ, միաժամանակ նա կհարվածի քրդերին Սիրիայի հյուսիսում և Իրաքում: Եվ ամռանն Իրանի դեմ պատերազմը պատրաստ կլինի»,- ասել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---