«Ուոլ Սթրիթ նվաճողները» չեն պատրաստվում դադարեցնել իրենց ցույցերը![]() 2 փետրվարի 2012 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան ցուցարարները Վաշինգտնում հայտարարել են իրենց ցույցերը շարունակելու մասին: Հաղորդագրությունների համաձայն, ԱՄՆ-ում հակակապիտալիստական շարժման մասնակիցները, նշելով, որ Վաշինգտոնի պաշտոնյաները խլացել են և չեն լսում ժողվորդի բողոքի ձայնը, հայտարարել են, որ ոչ մի դժվարություն չի ստիպի նրանց հանձնվել: Չնայած խիստ պայմաններին և հարմարությունների բացակայությանը՝ նրանք մնալու են իրենց վրաններում, գրում է «Ռուսաստանն այսօր»-ը: Միաժամանակ, ավելի վաղ դաշնային իշխանությունները պահանջել էին Վաշինգտոնի Մաք Ֆերսոն հրապարակում գտնվող ցուցարարներից, որպեսզի նրանք լքեն իրեն վրանային ճամբարը: Ոստիկանությունը նաև պահանջել է ակցիայի մասնակիցներից հավաքել վրանները, որոնք դարձել են անհնազանդության և բողոքի խորհրդանիշ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |