Ռոման Բերեզովսկին պաշտոնապես 1,5 տարվա պայմանագիր է կնքել «Դինամոյի» հետ![]() 2 փետրվարի 2012 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտնել է, որ իր տեղափոխումը մոսկովյան «Դինամո» պաշտոնապես տեղի է ունեցել: «Մենք պաշտոնապես պայմանագիր ենք կնքել: Գործարքի ժամկետը 1,5 տարի է»,- Բերեզովսկու խոսքը հայտնում է ՌԻԱ Նովոստին: Դարպասապահը նաև հավելել է, որ երջանիկ է իրադարձությունների նման ընթացքի համար. «Դրսևորելու եմ ինձ այնպես, որ ղեկավարները չզղջան իրենց որոշման համար: Առավելագույն ջանքեր եմ ներդնելու նրա համար, որ թիմը բարգավաճի»: Կապված նրա հետ, որ «Դինամոյի» առաջին համար Անտոն Շունինը Ռուսաստանի առաջնության 32-րդ տուրում վնասվածք էր ստացել, մոսկովյան ակումբը ստիպված էր նոր դարպասապահ ձեռք բերել: Շունինի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է 2011թ դեկտեմբերի 3-ին: Բերեզովսկին «Դինամոյի» դարպասները պաշտպանել է 2002-2005թթ: Դրանից հետո, նա հանդես է եկել «Խիմկիի» կազմում: Բերեզովսկին մտնում է Ռուսաստանի առաջնության ռեկորդակիր-դարպասապահների ցուցակի մեջ ըստ մի շարք վիճակագրական ցուցանիշների: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |