«Սարդարապատը» աչք է դրել Ազնավուրի երևանյան նորակառույց կենտրոնի վրա![]() 2 փետրվարի 2012 - 16:38 AMT PanARMENIAN.Net - «Սարդարապատ»-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է, որ շարժումը դիմում է Շարլ Ազնավուրին խնդրանքով իր անվան տուն-թանգարանը փոխանցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարիքների համար «ապահովելով այնտեղ խոսքի եւ հավաքների անցկացման սահմանադրական իրավունքները ու վերածելով այն իրական ազատ խոսք հնչելու տարածքի, ինչպես հարիր է Ձեր անվանն ու համաշխարհային համբավին»: Ըստ «Սարդարապատ»ի` Քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի, նախաձեռնությունների, դիմադրական շարժումների և խմբերի բոլոր փորձերը որոշակի ձևով շտկելու ստեղծված իրավիճակը, ժողովրդին իրազեկելու գոյություն ունեցող վտանգների մասին, անցկացնելով հանրային քննարկումներ, հավաքներ, բախվում են իշխանությունների կողմից ստեղծված անվերջ խոչընդոտների, դահլիճներ չտրամադրելու միջոցով: «Օրերս Ֆրանսիայի Սենատի կողմից օրինականացված Հայոց Ցեղասպանության ժխտման քրեականացումը ոչ միայն արդարության ու քաղաքակրթության հաղթանակ է, այլեւ հայկական կազմակերպությունների ու անհատների տեւական պայքարի արդյունք, որի մեջ անգնահատելի է նաեւ Ձեր ներդրումը։ Սակայն այդ նույն քաղաքակրթական արժեքները՝ խոսքի ու հավաքների ազատությունները, որոնք հնարավոր են դարձնում արդարության հաստատումն ընդհանրապես, ցայսօր Հայաստանում մնում են բանտարկված»,- նշված է հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |