ԱՄՆ դեսպանը բարձր գնահատում ՏՄՊՊ Հանձնաժողովի գործունեությունը 2 փետրվարի 2012 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովում տեղի է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանի հանդիպումը: Դեսպանը բարձր է գնահատել մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված Հանձնաժողովի գործունեությունը և ընդգծել, որ այն շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ՀՀ-ում գործող ամերիկյան ընկերությունների և օտարերկրյա ներդրողների համար ընդհանրապես, ասվում է մամլո հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը դեսպանին ներկայացրեց 2011 թվականին կատարված աշխատանքները` նշելով, որ Հանձնաժողովի գործունեության տեսանկյունից նախորդ տարին եղել է բավականին արդյունավետ: Ա. Շաբոյանը դեսպանին ներկայացրեց Հանձնաժողովի կայացրած որոշումների վիճակագրությունը` նշելով, որ նախորդ տարիների համեմատությամբ դրանց թիվը մի քանի անգամ ավելացել է: Ա. Շաբոյանը անդրադարձավ նաև նախորդ տարի կատարված օրենսդրական փոփոխություններին` ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս աշխատելու շատ ավելի արդյունավետ: Ջոն Հեֆերնը բարձր գնահատեց Հանձնաժողովի առաջընթացը և կարևորեց մրցակցային հավասար պայմանների ստեղծմանն ուղղված Հանձնաժողովի ջանքերը: ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ Հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձնում աշխատակիցների վերապատրաստման, ինչպես նաև միջազգային փորձագետների հետ համագործակցության խնդրին, քանի որ շատ հարցերի ուսումնասիրության ժամանակ միջազգային փորձն օգնում է կայացնել ճիշտ և հիմնավոր որոշումներ: Ա. Շաբոյանը դեսպանին տեղեկացրեց , որ Հանձնաժողովը մեծ աշխատանք է տանում նաև հասարակության տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ, որպեսզի վերջինները հստակ պատկերացում կազմեն Հանձնաժողովի գործունեության մասին և հարկ եղած դեպքում թեժ գծի միջոցով (010 54-40-04) իրենց հուզող խնդիրների մասին տեղեկացնեն Հանձնաժողովին: Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն հայտնեց մրցակցությանն առնչվող խնդիրների քննարկման համար և, կարևորելով ՏՄՊՊՀ աշխատանքը, նշեց, որ պատրաստակամ է հնարավորինս աջակցել Հանձնաժողովին` առաջիկա ծրագրերի իրագործման հարցում: Ա. Շաբոյանը ևս իր գոհունակությունը հայտնեց դեսպանին` տարբեր ծրագրերի միջոցով Հանձնաժողովին աջակցելու համար և պատրաստակաություն հայտնեց հետագայում ընդլայնել համագործակցությունը` ի նպաստ մեր երկրի մրցակցային միջավայրի բարելավման: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ Փաշինյանը՝ Պուտինին․ Հավասարության սկզբունքների վրա հիմնված ՀՀ և ՌԴ հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան կառուցողական հունով Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ |