iPod nano-ի 7-րդ սերունդը ունենալու է ֆոտոխցիկ![]() 2 փետրվարի 2012 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը կթողարկի իր iPod nano փլեյերների նոր տարբերակը՝ ներկառուցված ֆոտոխցիկով: Սարքի դիզայնը չի փոփոխվի, այս մասին հաղորդում է AppleInsider-ը՝ հղելով ոչ պաշտոնական աղբյուրների: iPod nano-ի վերջին՝ 6-րդ սերունդը ընկերությունը ներկայացրեց 2010-ի սեպտեմբերին: Համեմատած նախորդ iPod nano-ների հետ՝ այն բավական փոփոխվել էր՝ դարձել քառակուսի և ձեռք բերել սենսորային էկրան՝ նախկին կոճակների փոխարեն: Լրատվամիջոցների շրջանում տարածված լուրերի նոր ֆոտոխցիկով iPod nano-ն հնարավոր է ներկայացվի 2012-ի երկրորդ եռամսյակում: iPod nano-ի առաջին սերունդը ներկայացվել է Apple-ի կողմից 2005-ին։ Այն եկել է փոխարինելու iPod mini նվագարկչին, որը ներկայացվել էր 2004-ին։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |