Ռուբեն Սաֆրաստյան. Իրանի դեմ պատերազմի դեպքում Հայաստանը նրա հանդեպ բարեկամական չեզոք դիրք կգրավի![]() 2 փետրվարի 2012 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Իրանի դեմ պատերազմի դեպքում նրա հանդեպ բարեկամական չեզոք դիրք կգրավի, հայտարարել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ: Նա նշել է, որ Իրանի իրադարձությունների հանդեպ Հայաստանի դիրքորոշման վրա ազդում է նաև «Ռուսաստանի գործոնը», այն, թե նա ինչ դիրքորոշում կորդեգրի: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ոսկանյանը նշել է, որ Հայաստանը պետք է բացատրի Արևմուտքին իր իրավիճակը և այն ինչ նշանակություն ունեն իր համար բարեկամական կապերն Իրանի հետ: Նա նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն: Իր հերթին «Նորավանք» հիմնադրամի ղեկավարի տեղակալ Սևակ Սարուխանյանն ասել է, որ Հայաստանը չի աջակցի և չի մասնակցի հակաիրանական ոչ մի գործողության: Նա գտնում է, որ Հայաստանը պետք է օգտագործի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Արևմուտքից պահանջելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ու սահմանի բացման հարցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |