Ա. Սկակով. Միայն Ասադի տապալումից և ԱՄՆ-ում ընտրություններից հետո ԱՄՆ-ն պատերազմի կգնա Իրանում 2 փետրվարի 2012 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացիներն Իրանի դեմ ռազմական գործողություն կսկսեն միայն այն բանից հետո, երբ կհասնեն Բաշար Ասադի ռեժիմի տապալմանը և ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններից հետո, գտնում է ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժյեի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: «Միայն Ասադի անկումից 1-2 ամիս անց կարող է պատերազմ սկսվել Իրանում»,-ասել է նա Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ: Սկակովը նաև նշել է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների գործոնը՝ նշելով, որ Օբաման, որն առանց այդ էլ լուրջ խնդիրներ ունի վերընտրվելու առումով, չի գնա պատերազմի մինչ դրանց ավարտը: Ըստ նրա, Իրանի դեմ ռազմական գործողություն կարող է սկսվել միայն եթե Սպիտակ տունը վստահ լինի, որ այն կլինի «շատ հաջող ու արագ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |