Կահիրեի փողոցներ են դուրս եկել հազարավոր ցուցարարներ![]() 2 փետրվարի 2012 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Կահիրեի փողոցներ են դուրս եկել հազարավոր ցուցարարներ, որոնք բողոքում են փետրվարի 1-ի իրադարձությունների դեմ, երբ 70 մարդ զոհվեց Պորտ Սաիդի մարզադաշտում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի արդյունքում: Ինչպես հայտնում է Egypt Independent-ը, ցուցարարներն արգելափակել են Նեղոսի հարակից փողոցը, ինչպես նաև մի շարք ավոտմայրուղիներ: Հարյուրավոր մարդիկ են հավաքվել նաև հեռուստակենտրոնի մոտ: Ցույցին մասնակցում են նաև Թահրիր հրապարակի ակցիայի ակտիվիստները, որը գտնվում է հարևանությամբ: Ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել պետության ժամանակավոր ղեկավարին՝ մարշար Հուսեյն Տանտավիին: Պորտ Սաիդում զանգվածային անկարգություններ են սկսվել, երբ «Ալ Ահլիի» ֆանատները վիրավորանքներով պաստառներ են պարզել տեղական «Ալ Մասրի» ակումբի հասցեին: Ֆուտբոլային խաղի ավարտին, երբ տան տերերը հաղթում էին 3:1 հաշվով, «Ալ Մասրիի» երկրպագուները դուրս են եկել դաշտ ու հարձակվել Կահիրեի թիմի խաղացողների վրա: Արդյունքում 70 ավելի մարդ է զոհվել: Ոստիկանությունը չի կարողացել կասեցնել ֆանատիկոսների գործողությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |