Ռոման Բերեզովսկի. Հիմա պետք է կրկին նվաճեմ «Դինամոյի» երկրպագուների սերը 2 փետրվարի 2012 - 18:40 AMT PanARMENIAN.Net - «Վեց տարիների ընթացքում, երբ չեմ եղել «Դինամոյում», ակումբը կատարել է առաջընթացի ոչ թե մեկ, այլ մի քանի քայլ: Դա վերաբերվում է ենթակառուցվածքին, թիմին, այն ամենին, ինչ կապված է «Դինամոյի» հետ: Ես շատ երջանիկ եմ այդ կոլեկտիվում հայտնվելու համար, կփորձեմ օգնել նրանց սեզոնի ավարտին»,- ասել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Փետրվարի 2-ին երկժամյա մարզումից հետո Բերեզովսկին մեկնել է ակումբի պաշտոնական գրասենյակ, որտեղ ստորագրել է պայմանագիրը: Հայաստանի հավաքականի դարպասապահը «Դինամոյի» կազմում հանդես կգա մինչև 2013-ի հուլիսի 30-ը: «Դինամոյի» երկրպագուները միշտ ջերմ են վերաբերվել ինձ, ես նրանց պատասխանել եմ փոխադարձությամբ, բայց հիմա պետք է կրկին նվաճեմ երկրպագուների համակրանքը»,- ասել է նա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից |