Հայաստանը մասնակցել է Եվրոպական աստղագիտական ընկերության խորհրդակցությանը 2 փետրվարի 2012 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 31-ից մինչև փետրվարի 2-ը Շվեյցարիայի Ռոլ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) խորհրդակցությունը, որին մասնակցեցել են ԵԱԸ ղեկավարությունը, եվրոպական երկրների աստղագիտական ընկերությունների նախագահները և եվրոպական գիտական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից: Այս հանդիպման նպատակն էր ամփոփել վերջին չորս տարիների արդյունքները և քննարկել հետագա անելիքները: Մասնակիցների թվում էին ճանաչված աստղագետներ` ԵԱԸ նախագահ Թիերի Կուրվուազիեն (Շվեյցարիա), փոխնախագահներ Յան Պալուշը (Չեխիա) և Մերի Կոնտիզասը (Հունաստան), քարտուղար Էլիաս Բրինքսը (Մեծ Բրիտանիա), ԵԱԸ Խորհրդի այլ անդամներ և այլոք` ընդամենը 21 երկրի 35 գիտնական: Հայաստանից խորհրդակցությանը մասնակցեց և զեկուցումով հանդես եկավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ Արեգ Միքայելյանը (ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան): Նրա զեկույցը նվիրված էր ՀԱԸ գործունեությանը 2008-2011 թվերին: Տարբեր երկրներում աստղագիտության ներկայիս վիճակի վերաբերյալ զեկուցումներ ներկայացրեցին նաև Ավստրիայի, Բուլղարիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Չեխիայի և այլ երկրների աստղագիտական ընկերությունների նախագահները: Ներկայացվեց և քննարկվեց ԵԱԸ նախագահի կողմից առաջարկված եվրոպական աստղագիտության զարգացման հեռանկարային ծրագիրը, որն ընդգրկում է գիտական համագործակցության ընդլայնումը, հետագա տարեկան համաժողովների կազմակերպումը և այլն: Մասնավորապես, որոշվեց սկսած 2014-ից ԵԱԸ տարեկան համաժողովների բյուջեն 4000-5000 եվրոյից ավելացնել մինչև 100 000 եվրո և նրանցում մասնակցությունը 400-500-ից հասցնել մինչև 1500-2000 գիտնականի: Քննարկվեց նաև ԵԱԸ հնարավոր համագործակցությունը ԱՍՏՐՈՆԵՏ նախագծի, ԵՖԸ, Եվրոպական միացյալ (հարավային) աստղադիտարանի և Եվրոպական տիեզերական գործակալության հետ: Ներկայումս ԵԱԸ կազմում պաշտոնապես ընդգրկված են 24 երկրների աստղագիտական ընկերություններ, սակայն անդամների թվում են աստղագետներ եվրոպական բոլոր և մի շարք այլ երկրներից: ՀԱԸ ԵԱԸ-ին անդամագրվել է 2001-ին, ներկայումս նրա կազմում ունի 18 աստղագետ, 2007-ին Երևանում կազմակերպել է ԵԱԸ տարեկան համաժողովը, որն երբևէ Հայաստանում անցկացված ամենախոշոր գիտական միջոցառումն էր: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |