Իրանի հետ ԱՄՆ պատերազմից կհաջողվի խուսափել, վստահ են հայ փորձագետները 2 փետրվարի 2012 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Իրանի դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական գործողությունից կհաջողվի խուսափել, Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա կարծիքով` Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ թույլ չեն տա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նման որոշման ընդունումը, և բացի այդ. «Իրանի դեմ պատերազմ սկսելու համար օբյեկտիվ պատճառներ չկան»: Սաֆրաստյանի խոսքով` Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ է և նպատակ չի հետապնդում միջուկային զենք ստեղծել, թեև դրա համար պոտենցիալ է ստեղծում: «Նորավանք» հիմնադրամի ղեկավարի տեղակալ Սևակ Սարուխանյանն իր հերթին ընդգծել է, որ «Իրանն Իրաքը չէ», ունի ավելի հզոր բանակ և բնակչության թիվն էլ բազմապատիկ գերազանցում է Իրաքի բնակչությանը: Նա նշել է նաև, որ ռազմական գործողության դեպքում Իրանը պատասխան հարված կհասցնի իր ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսներով, և որ նրան կօժանդակեն շիաները Լիբանանում («Հըզբոլլահ») և Իրաքում:
Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |