Ալեքսանդր Սկակով. Ռուսաստանը ոչինչ չի կարողանա ձեռնարկել ԱՄՆ հետ պատերազմի դեպքում Իրանին աջակցելու համար![]() 2 փետրվարի 2012 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ոչինչ չի կարողանա ձեռնարկել ԱՄՆ հետ պատերազմի դեպքում Իրանին աջակցելու համար: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժյեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: Նրա խոսքով` Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են, նա չգիտի, թե ինչպես արձագանքել Արևմուտքի գործողություններին, և իրադարձությունները Սիրիայում դրա վառ վկայությունն են: «Ինձ թվում է, որ Ռուսաստանն առայժմ պատասխան չունի այդ մարտահրավերներին»,- նկատել է նա: Ժամանակակից Իրանի ուսումնասիրման կենտրոնի գլխավոր տնօրեն Ռաջաբ Սաֆարովն իր հերթին հայտնել է, որ Մոսկվան լավ է հասկանում, որ Սիրիան և Իրանը Ռուսաստանն ու Չինաստանը թուլացնելու` ԱՄՆ քաղաքականության մասն են: Նա հավելել է նաև, որ C-300 զենիթահրթիռային համալիրներն Իրանին մատակարարելուց հրաժարվելը «Ռուսաստանի ռազմավարական սխալն էր»: Իսկ Քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն, Կասպիական համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևի կարծիքով` Իրանի դեմ Արևմուտքի ռազմական գործողությունները կարող են զսպել ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |