Ոսկանյան. Իրանը կարող է «Համաս»-ին օժանդակության վրա տնտեսած գումարն ուղղել դեպի ՀՀ նավթատարի կառուցմանը![]() 2 փետրվարի 2012 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումներից հետո Իրանի քաղաքական վերնախավն այլևս հույսեր չի կապում «Համաս»-ի և այլ պաղեստինյան կազմակերպությունների հետ, որոնք ավանդաբար իրանամետ էին համարվում: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Վարդան Ոսկանյանը: Փորձագետը նշել է, որ Իրանը դադարեցրել է բազմամիլիոնանոց ֆինանսական աջակցությունն այդ կազմակերպություններին, և առաջարկել այդ միջոցներն ուղղել Հայաստանում տնտեսական նախագծերի իրականացմանը: «Կարծում եմ` նպատակահարմար կլինի այդ գումարներն ուղղել Հայաստանում տնտեսական նախագծերի, մասնավորապես` նավթատարի շինարարությանը, քանի որ Հայաստանը կարող է իրանական նավթի արտահանման ճանապարհներից մեկը դառնալ, այն նավթի, որը էմբարգոյի տակ է դրվել»,- նկատել է Ոսկանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |