ՖԻՖԱ-ն Եգիպտոսի Ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջում է հաշվետվություն ներկայացնել Պորտ-Սայիդի դեպքերի մասին![]() 2 փետրվարի 2012 - 20:29 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-յի ներկայացուցիչները Եգիպտոսի Ֆուտբոլի ֆեդերացիային են դիմել` պահանջելով մանրամասն հաշվետվություն ներկայացնել փետրվարի 1-ին «Ալ-Մասրի» - «Ալ-Ահլի» հանդիպումից հետո տեղ գտած իրադարձությունների մասին: Փետրվարի 1-ին Պորտ-Սայիդի մարզադաշտում տեղական «Ալ-Մասրի» և Կահիրեի «Ալ-Ահլի» ակումբի միջև հանդիպումից հետո տեղ գտած կռիվների արդյունքում զոհվել է առնվազն 73 մարդ, հարյուրավոր մարդիկ տուժել են: Խաղից հետո, որում 3:1 հաշվով հաղթանակ տարավ «Ալ-Մասրին», հաղթողի երկրպագուները դաշտ են դուրս վազել ուրախանալու, նույն տեղն են վազել նաև պարտված թիմի երկրպագուները: Պահակներն ու ոստիկանությունը չեն կարողացել զսպել երկրպագուներին: Զանգվածային կռիվ է բորբոքվել: Ընդհանուր առմամբ մարզադաշտում մոտ 40 հազ. հանդիսատես կար: Եգիպտոսի կառավարությունը հայտարարել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը պաշտոնից ազատելու մասին: Մարզադաշտում տեղ գտած կռիվների կապակցությամբ հրաժարական է տվել նաև Պորտ-Սայիդի նահանգապետը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |