Իրանը ոչ մի դեպքում միակողմանի կարգով չի փակի Օրմուզյան նեղուցը, վստահ է Ռաջաբ Սաֆարովը![]() 2 փետրվարի 2012 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Իրանը ոչ մի դեպքում միակողմանի կարգով չի փակի Օրմուզյան նեղուցը, քանի որ դա կարող է Արևմուտքի համար պատրվակ հանդիսանալ նրա դեմ ռազմական գործողություններ ծավալելու համար: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է Ժամանակակից Իրանի ուսումնասիրման կենտրոնի գլխավոր տնօրեն Ռաջաբ Սաֆարովը: «Արևմուտքը երազում է, որպեսզի Իրանը փակի Օրմուզյան նեղուցը, քանի որ դրանից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մի որոշում այլևս պետք չի լինի»,- ընդգծել է նա: Սաֆարովը նշել է, որ Օրմուզյան նեղուցը փակելու վերաբերյալ սպառնալիքը Իրանի անունից հնչեցվել է միջին օղակի հրամանատարի կողմից, այլ ոչ թե բարձրաստիճան պաշտոնատար անձի: Սաֆարովի կարծիքով` Իրանն Օրմուզյան նեղուցը կփակի միայն ռազմական գործողությունների, հրթիռային հարվածներ ստանալու կամ էլ հարևան պետությունների միջոցով իր դեմ սադրանքների դեպքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |