Էրդողանը Չեչնիային է նվիրել Մոհամմեդ մարգարեի երեք մազը![]() 3 փետրվարի 2012 - 09:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չեչնիայի Հանրապետությանն է նվիրել Մոհամմեդ մարգարեի երեք մազը: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, հինգշաբթի ուշ երեկոյան մազերը տեղափոխվել են Ստամբուլից Գռոզնի: «Թուրքիայի չեչենական համայնքը դիմել էր Էրդողանին՝ խնդրելով Չեչնիային նվիրել սրբությունը: Մեկ ամսվա ընթացքում մենք դրական պատասխան ստացանք և այսօր անգին այս նվերը բերեցինք Գռոզնի»,-լրագրողներին է հայտարարել է Թուրքիայի «Սիվաս» չեչենական կոմիտեի նախագահ Այհան Էրգյուվենը Գռոզնիի օդանավակայանում: Չնայած սաստիկ սառնամանիքին, Գռոզնիի փողոցներում սրբությունը դիմավորում էին հազարավոր մարդիկ, այդ թվում նախագահ Ռամզան Կադիրովը: Նշենք, որ հունվարի 26-ին Ուզբեկստանից Չեչնիա բերվեց մարգարեի մի մազը, սրբությունը իրենից տուփ է ներկայացնում, որտեղ գտնվում է մազը պարունակող կապսուլան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |