Միխայիլ Պրոխորովը 1995-ից չունի հեռախոս և մեքենա չի վարում![]() 3 փետրվարի 2012 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Նախագահի թեկնածու և Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Միխայիլ Պրոխորովը, «Մոսկովսկիե Նովոստիին» տված հարցազրույցում պատմել է իր սովորությունների և կենցաղի մասին: «Ես չունեմ բջջային հեռախոս: Ես բազմաթիվ հեքիաթներ եմ կարդացել այն մասին, թե ինչպես են Պրոխորովին զանգել Կրեմլից կամ Սպիտակ տնից: Դա ֆիզիկապես անհնար է, երբ ես աշխատանքի վայրում չեմ, և նման բան չի եղել»,- նշել է նա: Ինչ վերաբերվում է կյանքում փողի դերին, միլիարդատերը նշել է, որ դրանց առկայությունն «ազատ ժամանակ է ստեղծում», քանի որ կարելի է չմտածել այն մասին, թե ինչ գնել և ինչ ուտել: «Ասում են, որ ժամանակի 60 տոկոսը մարդը ծախսում է նրա վրա, որպեսզի դասավորի կենցաղը: Ես այդ ժամանակ ուրիշ բանով եմ զբաղվում»,- նշել է նա: Պրոխորովը նաև խոստովանել է, որ նույնիսկ կոստյումները նա չի գնում, այլ կարում է մի դերձակի մոտ արդեն 15 տարի: «Ես 1995-ից հետո չեմ նստել մեքենայի ղեկին: Երբ սկսվեցին խցանումները, ես սկսեցի մեքենայում միայն աշխատել, իսկ ղեկին չեմ նստում»,- խոստովանել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |