Ջիբրալթարի միջազգային առաջնությունում հայ շախմատիստներից ամենաբարձր հորիզոնականը զբաղեցրել է Սերգեյ Մովսիսյանը![]() 3 փետրվարի 2012 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին Ջիբրալթարում ավարտվել է միջազգային շախմատային առաջնությունը: Վերջին 10-րդ տուրում հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը միավորներ է կիսել Պյոտոր Սվիդլերի հետ, և, հավաքելով 7 միավոր, զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տարել Նանա Ձագնիձեի նկատմամբ և 7 միավորով զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը: Վարուժան Հակոբյանը պարտվել է Ալեքսիս Կաբրերեին և 6 միավորով իր ելույթն ավարտել է 51-րդ հորիզոնականում: 8 միավորով առաջնության հաղթող է դարձել Նայջել Շորթը, ով թայ-բրեյքում հաղթանակ է տարել աշխարհի չեմպիոն Հոու Իֆանի նկատմամբ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |