Moscow Open փառատոնում Ավետիք Գրիգորյանը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը

Moscow Open փառատոնում Ավետիք Գրիգորյանը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին Մոսկվայում կայացել է Moscow Open շախմատային փառատոնի 6-րդ տուրը: Առաջնությունում ուսանող-գրոսմայստերներից հայ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը սև խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Ալեքսեյ Ռեշետնիկովի հետ:

Հայ շախմատիստը հավաքել է 3 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: 4 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Յարոսլավ Ժերեբուխը: Հաջորդ տուրում Գրիգորյանը կխաղա Մուսթաֆա Իլմազի հետ:

Ռուսաստանի գավաթում տղամարդկանցից Հայաստանը ներկայացնում են Դավիթ Շահինյանը, Արթուր Ղարագյոզյանը, Տիգրան Հարությունյանը և Մանուել Պետրոսյանը: Կանանցից ներկայացված են Լիլիթ Գալոյանը, Եվգենիա Դոլուխանովան և Կարինա Համբարձումովան:

Փառատոնը կավարտվի փետրվարի 6-ին: Փառատոնի ընթացքում կկազմակերպվեն նաև մարզիչների, մրցավարների և կազմակերպիչների որոկավորման դասընթացներ` ՖԻԴԵ-ի և Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի հովանու ներքո:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---