Դոնեցկի «Շախտյորը» Copa del Sol առաջնությունում գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը![]() 3 փետրվարի 2012 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Իսպանական » Copa del Sol առաջնության երկրորդ խաղում Դոնեցկի «Շախտյորը» հաղթանակ է տարել նորվեգական «Տրոմսեի» նկատմամբ: Խաղի միակ գոլը 25-րդ րոպեին խփել է Էդուարդոն: Հաղթանակից հետո «Շախտյորը» 5 միավորով գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ հորիզոնականում է «Օլեսուննը», որն ունի 4 միավոր: Դոնեցկի ակումբի հաջորդ խաղը կկայանա փետրվարի 5-ին, «Կոպենհագենի» հետ, որը 4 միավորով 3-րդ հորիզոնականում է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |