Կոբի Բրայանտը 14-րդ անգամ ընդգրկվել է All-Star Game մասնակիցների ցուցակում 3 փետրվարի 2012 - 11:41 AMT PanARMENIAN.Net - «Լեյքերսի» գրոհների առաջատար Կոբի Բրայանտը 14-րդ անգամ ընդգրկվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բոլոր աստղերի խաղի մասնակիցների ցուցակում: Դա հայտնի է դարձել երկրպագուների քվեարկության արդյունքում, որը որոշվել է Արևելյան և Արևմտյան կոնֆերանսների թիմերի մեկնարկային կազմերը, որը տեղի կունենա փետրվարի 26-ին Օրլանդոյում: Բրայանտին, ով 4 անգամ դարձել է խաղի ամենաթանկ խաղացողը, կընկերակցի «Լեյքերսի» ևս մեկ անդամ`Էնդրյու Բայնեմը, ով առաջին անգամ է ներգրավվել All-Star Game մասնակիցների ցուցակում: Բրայանտը նետումների քանակով հավասարվել է Մայքլ Ջորդանի և Կարլ Մելոունի հետ: Նա 2010թ խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով: Արևմուտքի լավագույն հնգյակի մեջ ներառված են նաև Քրիս Փոլը և Բլեյք Գրիֆֆինը «Մայամիից», ինչպես նաև Քևին Դյուրանտը` «Օկլահոմայից»: Արևելքի կազմում ներառված են Լեբրոն Ջեյմսը և Դուեյն Ուեյդը «Մայամիից», ինչպես նաև Դերրիք Ռոուզը, Դուայտ Հովարդը և Կարմելո Էնթոնին: Խաղի մասնակիցների ամբողջական ցուցակը հայտնի կդառնա ՆԲԱ ակումբների մարզիչների քվեարկության արդյունքում, հայտնում է ria.ru-ն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |