Քադդաֆիին սպանած «մարտիկը» պարծենում է իր ավարով

PanARMENIAN.Net - Ռուսական պետական անգլալեզու Russia Today ալիքը տեսանյութ է ցուցադրել, որտեղ նկարահանված մարդը պնդում է թե ինքն է սպանել Մուամար Քադդաֆիին:

Սենաթ էլ Սադիկ էլ Ուրեյբի անունով «մարտիկը» ասում է. «Ես երկու անգամ կրակեցի նրա վրա՝ մեկ անգամ գլխին, հետո մեկ անգամ կրծքին, երբ զինվորները փորձում էին հեռացնել նրան»:

Սենաթ էլ Սադիկ էլ Ուրեյբին պարծենում է իր ավարով՝ Քադդաֆիի արյունոտ վերնաշապիկով ու ոսկե մատանիով, որը նա, իբր, հանել է բռնապետի մատից: Սենաթի հայտարարությունները չեն կարող հաստատվել կամ հերքվել:

Տեսանյութը կարելի է դիտել հետևյալ հղումով՝ http://www.youtube.com/watch?v=79UFRfXfMhk&feature=player_embedded&skipcontrinter=1

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---