Պուտինը վստահ է, որ ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգն ուղղված է Ռուսաստանի դեմ![]() 3 փետրվարի 2012 - 12:28 AMT PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՀՀԿ համակարգը, որը ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ծավալում են Եվրոպայում, ուղղված է Ռուսաստանի դեմ, հայտնում է BBC-ին: «Հակահրթիռային պաշտպանությունն անկասկած ուղղված է Ռուսաստանի հրթիռամիջուկային ներուժի չեղոքացմանը, քանի որ սահամանների մոտ տեղակայվող ռադարները ու հակահրթիռային համակարգերը կծածկեն մեր տարածքը մինչև Ուրալ, ներառյալ մեր ցամաքային միջուկային ուժերի տեղակայման վայրերը»,-հայտարարել է Պուտինը «Սառը քաղաքականություն» փաստագրական ֆիլմում: Նա հավելել է, որ եթե Ռուսաստանը չկատարելագործի իր ռազմավարական ուժերը, ապա ԱՄՆ-ն մինչ 2020թ. արդեն կկարողանա խափանել մեր հրթիռները: «Սպառնալիքն այն է, որ արդեն 2020թ. ԱՄՆ-ն կստանա մի համակարգ, որով կկարողանա արգելափակել մեր ռազմավարական ուժերը»,-ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |