Իրանը մասնակիորեն արգելել է իր քաղաքացիներին մեկնել Սիրիա

Իրանը մասնակիորեն արգելել է իր քաղաքացիներին մեկնել Սիրիա

PanARMENIAN.Net - Իրանի Անվտանգության ուժերի ու անձնագրային հսկողության ծառայության ղեկավար, գեներալ Սադիղին խորհուրդ է տվել քաղաքացիներին չմեկնել Սիրիա զբոսաշրջության և ուխտագնացության նպատակով: Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, գեներալը խորհուրդ է տվել նաև այն քաղաքացիներին, որոնք արդեն Սիրիայում են հեռու մնալ այն տարածքներից, որտեղ բախումներ են տեղի ունենում: Իրանի ներկայացուցիչը խորհուրդ է տվել իր երկրի քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում Սիրիա մեկնել միայն ինքնաթիռով:

Մի քանի օր առաջ Սիրիայում առևանգել են Իրանից ուխտագնացների հերթական խմբին: Ավտոբուսը, որտեղ կային Իրանի 35 քաղաքացիներ, կանգնեցրել են զինյալ մարդիկ, խլել են ուղևորներից բջջայինները, փաստաթղթերն ու արժեքավոր իրերը, հետո անհայտ ուղղությամբ են տարել 11 տղամարդկանց: Սա արդեն երկրորդ նման դեպքն է վերջին շրջանում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---