Google-ն արգելափակելու է բլոգերի հասանելիությունը որոշ երկրների կառավարությունների պահանջով![]() 3 փետրվարի 2012 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Google ինտերնետային ընկերությունը հայտարարել է այն մասին, որ որոշ երկրների կառավարությունների պահանջով արգելափակելու է մուտքը բլոգեր, որոնք ստեղծվել են խոշորագույն բլոգ-սերվիսներից մեկում՝ «Բլոգեր»-ում: Կոնտենտի նման արգելափակումն առայժմ ուժի մեջ կմտնի միայն Ավստրալիայում, Հնդկաստանում և Նոր Զելանդիայում, սակայն փորձագետների կարծիքով Google-ը պլանավորում է ժամանակի հետ այդ գործառույթը կիրառել աշխարհի բոլոր երկրներում: Ինչպես հայտնել է Google ներկայացուցիչը, նման միջոցը թույլ կտա ծառայությանն աշխատանքն իրականացնել այս կամ այն երկրի բարոյական նորմերին և օրենքներին համապատասխան: Հունվարի վերջին «Twitter» ղեկավարությունը նույնպես հայտարարել էր այն երկրների իշխանությունների պահանջներին ենթարկվելու պատրաստակամության մասին, որտեղ պատմական, մշակութային կամ այլ պատճառներով առկա են հիմնավորված սահմանափակումներ որոշակի գաղափարներ քարոզելու վրա; ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |