Հակամենաշնորհային մարմինը 2011թ հավաքել է այնքան տուգանք, որքան նախորդ 10 տարիներին 3 փետրվարի 2012 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Հայ հասարակության ներկայացուցիչները պետք է աջակցեն մրցակցության ոլորտին, կարծում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Փետրվարի 3-4 Աղվերանում մեկնարկել է ԶԼՄ-ի հետ սեմինար-քննարկում «Անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորումները, դրանց բացահայտումը, դադարեցումը և կանխարգելող միջոցառումները» թեմայով, որն ընթանում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ փոխհամագործակցությամբ: Այս առնչությամբ կառույցի ղեկավարը կարևորություն է տվել տեղական ԶԼՄ-ի մասնակցությանը ՏՄՊՊՀ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: «Հենց նման երկխոսությամբ է պայմանավորված այն փաստը, որ 2011թ ընթացքում կայացվել են մոտ 200 որոշումներ` ոչ բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների առնչությամբ, ինչը 2 անգամ ավելի է քան 2010-ին»,-ասել է նա: Ըստ Շաբոյանի, նման երկխոսությունը թույլ է տվել 2011-ին բացահայտել բազմաթիվ խնդիրներ, իսկ 2011թ տուգանքների չափը կազմել է նույնքան, որքան նախորդ 10 տարիների ընթացքում: Ինչպես հայտնում է հանձնաժողովի նախագահը, աշխատանքի բարելավման համար, պետական կառույցը համագործակցում է մի շարք միջազգային կառույցների հետ, ինչը կրելու է շարունակական բնույթ: Իր հերթին Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը նշել է. «Հայաստանի տնտեսությունն ունի վերակառուցման կարիք և այստեղ շատ կարևոր է Հանձնաժողովի դերը»: Նա նաև ուշադրություն է դարձրել նրան, որ միայն ԶԼՄ-ների ինֆորմատիվությունն ու գրագիտությունը, թույլ կտան արժանի մակարդակով լուսաբանել խնդիրները, որոնք գոյություն ունեն մրցակցության ոլորտում: Միջազգային համագործակցության գերմանական հասարակության խմբի ղեկավար Իրինա Քաուշը հավելել է, որ, քանի որ Հայաստանի տնտեսության համար կարևոր է մրցակցությունը, ապա որպես դոնոր, միջազգային կառույցն աշխատում է երկու ուղղությամբ`Հանձնաժողովի հնարավորությունների բարձրացում և օրենսդիր դաշտի բարելավում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |