«Ժառանգությունը» «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքի մասին որոշում կկայացնի մինչ համագումարը![]() 3 փետրվարի 2012 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը մինչև մարտի 2-ին կայանալիք իր համագումարը որոշում կկայացնի «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքի վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա, համագումարին որոշվելու են խորհրդարանական ընտրություններին կուսակցության ձևն ու մեթոդները, ինչպես նաև ներկայացվելու են սկզբունքներ, որոնց հիման վրա ձևավորվելու է կուսակցության վերջնական ընտրացուցակը: Հովհաննիսյանի խոսքով, մինչև մարտի 2-ը «Ժառանգությունը» հանդիպումներ կանցկացնի ինչպես «Ազատ դեմոկրատների», այնպես էլ այլ քաղաքական ուժերի և անհատ գործիչների հետ: Նա ընդգծել է, որ «Ժառանգության» նպատակն է երկրում համակարգային փոփոխությունը, այլ ոչ թե ԱԺ-ում պատգամավորական մանդատները. «Մենք կարևոր որոշումների ենք հակված»: Այս առնչությամբ նա նկատել է, որ և «Ժառանգությունը», և «Ազատ դեմոկրատները» առանձին ի վիճակի են մտնել խորհրդարան և դրա համար պարտադիր չէ դաշինք կազմել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |