Սուրբ Սարգիս, թե Վալենտին. Ո՞վ է ավելի հոգեհարազատ հայերին![]() 3 փետրվարի 2012 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Սուրբ Սարգսի և Վալենտինի պայքարում պետք չէ լավ կամ վատ փնտրել, նրանք երկուսն էլ լավ ու դրական կերպարներ են։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով, սիրո բարեխոսերի մոտալուտ տոներին, ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ «Սուրբ Վալենտինի տոնը 20-րդ դարի ընթացքում զարգացում է ապրել, ժամանակակից կենցաղին հարմար տարրեր են նրա մեջ ընդգրկվել, այն ավելի մոդեռն է դարձել։ Իսկ մեր հայկական Սուրբ Սարգիսը մոռացության է մատնվել, և այժմ այն համարվում է գավառակն տոն։ Բնական է, որ մոդեռն Վալենտինի ու գավառական Սարգսի պայքարում վերջինս զիջում է»,- ասաց ազգագրագետը՝ նշելով, որ ողջ աշխարհում միայն հայերն են տոնում Սուրբ Սարգսի տոնը։ Բանախոսը նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցին միշտ քննադատության է ենթարկվել Սուրբ Սարգիս ունենալու համար, քանի որ քրիստոնեական ոչ մի այլ եղկեղեցի այդ անունով Սուրբ չունի։ Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ ստիպված է եղել արդարանալ այս սրբի տոնը նշելու համար. «1500 տարվա պայքարի միջոցով մեր ժողովուրդը բերել մեզ է հասցրել այս տոնը, և հիմա մեր կողմից մի քիչ դավաճանություն կլինի, եթե այն մոռացության մատնենք»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |