ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՓԱԿՄԱՆ ՀԱՐՑՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՆԱՋՆՋՄԱՆ ԶԵՆՔԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՄՆ ԾՐԱԳՐՈՒՄ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Հայաստանի ԱԷԿ-ի միջուկային ռեակտորի ոչնչացման հարցն ընդգրկել է զանգվածային բնաջնջման զենքի դեմ պայքարի իր գալիք տարվա ծրագրում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «CenterAN», ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցում նշվում է, որ ՀԱԷԿ-ի ռեակտորը վտանգավոր է դարձել ոչ միայն տարածաշրջանի բնապահպանության, այլ նաեւ Ամերիկայի անվտանգության համար, քանի որ «միջազգային ահաբեկիչները կարող են ցանկացած պահի տիրանալ հայկական ռեակտորի նյութերին ու տեխնոլոգիներին»: Ընդ որում, հաշվետվությունում չի նշվում, թե ինչ միջոցներ կծախսվեն ռեակտորի փակմանն ուղղված Հայաստանին տրամադրվելիք օգնության համար:
 Ուշագրավ
---