Բրիտանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ![]() 3 փետրվարի 2012 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպաններ Ջոնաթան Ջեյմս էյվզին և տիկին Քեթրին Ջեյն Լիչին: Շնորհավորելով դեսպաններին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ: «Ձեր աշխատանքից շատ բան է կախված: Առաջին հերթին կարևոր է, որպեսզի Մեծ Բրիտանիայի դիվանագիտոթյունը տարածաշրջանում ապահովի բալանսավորված մոտեցում: Մենք նավթ չունենք, սակայն ունենք այլ ռեսուրսներ՝ ավելի թանկ և կարևոր: Առաջին հերթին դա մարդկային կապիտալն է, որի վրա էլ շեշտարդրում ենք անում: Այդ պատճառով էլ տեղեկատվական տեխնոլոգիաները մեզ համար առաջնային ուղղություններից մեկն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանում պետք է գտնվեն տնտեսական հետաքրքրություններ Մեծ Բրիտանիայի ներդրողների համար, որը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացման աշխատանքներին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: Իր հերթին, տիկին Քեթրին Ջեյն Լիչին համոզմունք է հայտնել, որ իրենց՝ երկու դեսպաններով աշխատանքն առաջիկայում նոր և էներգիայով լի փուլ կտեղափոխի հայ-բրիտանական հարաբերությունները: Դեսպանները նշել են, որ բրիտանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ, մասնավորապես, հանքարդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարբեր բնագավառներում Հայաստանի տնտեսական քաղաքականությանը, երկկողմ միջմշակութային և ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |