Ամեն ամսվա վերջին 10-ը օրը ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնելու դպրոցներում![]() 3 փետրվարի 2012 - 15:03 AMT PanARMENIAN.Net - «Հունվարի 18-ին ոստիկանության պետի մոտ օպերատիվ խորհրդակցություն է եղել, որին մասնակցել են անչափահասների գծով աշխատակիցները, և մեզ հրահանգ է տրվել` դպրոցներում անըդհատ աշխատանքներ իրականացնել: Յուրաքանչյուր ամսվա վերջին 10-ը օրը դպրոցներում մենք պետք է աշխատենք մանկավարժների և աշակերտների հետ»,- այս մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Դուրյանի խոսքով, վերջերս դպրոցներում գրանցված հանցագործությունների մեջ մեղավոր են նաև դպրոցներն ու ընտանիքները, որոնք մշտապես պետք է ուշադրության կենտրոնում պահեն անչափահասներին: «Մենք միշտ էլ աշխատել ենք դպրոցների հետ, ուղղակի արդեն այդ աշխատանքներն ավելի ինտենսիվ են դառնալու: Կարևոր է դպրոցի հետ համագործակցությունը»,- ավելացրել է Դուրյանը: Ոստիկանության գնդապետը նշել է, որ 2011 թվականին անչափահասների ինքնասպանության 45 դեպք է գրանցվել, որինց 9-ը` մահացու ելքով: 2010-ին եղել է 41 դեպք` 13 մահացու ելքով: 2010-ին մանկական պորնոգրաֆիայի 1 դեպք է գրանցվել, իսկ 2011-ին այդպիսի դեպք չի արձանագրվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |