Քահանա. Սուրբ Սարգսի տոնին աղաբլիթ ուտելը պարտադիր չէ

Քահանա. Սուրբ Սարգսի տոնին աղաբլիթ ուտելը պարտադիր չէ

PanARMENIAN.Net - Սուրբ Սարգսի տոնին պարտադիր չէ աղաբլիթ ուտել, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Տեր Եսայի քահանա Արթենյանը: Նրա խոսքով աղաբլիթ ուտելը դա պարզապես ավանդույթ է և գուշակություն: Եկեղեցին չի ընդունում ոչ մի գուշակություն, սակայն, քահանայի խոսքով, դա ժողովրդական մշակույթի մի մաս է և եկեղեցու համար դա խնդիր չէ:

Արթենյանի խոսքով եկեղեցական տոնի խորհուրդը պատարագի մեջ է և պետք է պարզապես սրբից գիտակցաբար մաքուր սեր խնդրել:

Այնուամենայնիվ քահանան աղաբլիթ ուտելը մեկնաբանում է, որ այն շատ տհաճ է ուտել և դրանով մարդիկ միանում են սրբի չարչարանքներին:

«Աղաբլիթ ուտելը և երազում ապագա ամուսնուն տեսնելը դա ենթագիտակցական երևույթ է, սակայն չի բացառվում, որ Աստված երազում ցույց տա ապագան», մասնավորեցրեց քահանան:

Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Սարգսի տոնը նշում է փետրվարի 4-ին, իսկ աղաբլիթ ուտում են փետրվարի 3-ին` գիշերը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---