«Հարավային հոսանքին» կմիանա Չերնոգորիան![]() 3 փետրվարի 2012 - 15:11 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմի» նախագծերի կառավարամն բաժնի ղեկավար Լեոնիդ Չուգունովը, Մոնտենեգրոյի կառավարության ղեկավար Իգոր Լուկշիչը, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացման նախարար Միլան Ռոչենը և էկոնոմիկայի նախարար Վլադիմիր Կավարիչը քննարկել են «Հարավային հոսանք» նախագծին Չերնոգորիայի միանալու հնարավորությունները և հեռանկարները, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Չերնոգորիան պաշտոնապես հայտարարել է «Հարավային հոսանք» գազի արտահանման ռուսական նախագծին մասնակցելու շահագրգռվածության մասին 2011-ի հոկտեմբերի կեսին: Նա առաջարկում է այդ գազատարի սերբական ճյուղը հասցնել նրա տարածք՝ մինչև Ադրիատիկ ծովի ափ: «Հարավային հոսանքը» անցնելու է Ուկրաինայի և Մոլդովայի տարածքով Սև ծովի հատակով: Որոշ փորձագետներ նշում են, որ «Հարավային հոսանքը» Չերնոգորիայի տարածքով դեպի Իտալիա երկարացնելը կարող է ավելի էժան արժենալ, քան Բուլղարիայի և Հունաստանի տարածքով: Ավելին, Չերնոգորիա-Իտալիա երթուղին 15 տոկոսով կարճ է Բուլղարիայի և Հունաստանի տարածքով դեպի Իտալիա երթուղուց: Ուստի այս տարբերակը կարող է նպատակահարմար լինել ռուսական կողմի համար, նշում է «Ռոսիսկայա գազետան»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |